Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը կալանավորվեց

01.09.2022, 11:27
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանն այսօր կալանավորվեց
Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը կալանավորվեց
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանն այսօր կալանավորվեց։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ինչպես և ակնկալվում էր՝ դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։ Շոուն շարունակվում է…»,–գրել է նա։

Նշենք, որ օգոստոսի 30–ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ և նա ազատ է արձակվեց, միաժամանակ հայտնի դարձավ, որ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին։ Նա պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։–0–