Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը (ՎԻԴԵՈ)

03.10.2020, 22:31
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը. ՎԻԴԵՈ
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը։

«Միայն այսօր հնարավոր է եղել խոցել 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ մենք խոցել ենք հակառակորդի 113 միավոր ԱԹՍ։ Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը արդեն իսկ կազմում է 250 միավոր։ Մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն, չեն նահանջոււմ, կասեցնում են հակառակորդի` մեծ թափ ու խտություն ունեցող հարձակումները», – նշել է նա Հայկական միասնական տեղեկատվական համակարգում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա անդրադարձել է նաև հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ հայ–ադրբեջանական սահմանին մարտական գործողություններ չեն մղվում, բայց բնականաբար հետևում ենք, տեսնում ենք որոշակի շարժեր, հակառակորդը որոշակի գործողություններ է կատարում, հատկապես հետախուզական, սադրիչ գործողություններ։ Այդ ամենը հստակ վերահսկվում է, կանխվում է։ Մեր Զինված ուժերն այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են շատ բարձր մակարդակով», – ասել է նա։

Հովհաննիսյանի խոսքով, ընթանում են ծանր, համառ մարտեր, դիրքային փոփոխություններ շատ հաճախ են լինում` թե առաջ, թե հետ, թե աջ, թե ձախ։–0–