Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են․ Ոսկանյանը՝ Ալիևի սպառնալիքների մասին

08.01.2025, 11:31
Հայաստանում բոլոր օրակարգերը պետք է ծառայեցվեն հասնելու մեկ խնդրի լուծման, և այդ խնդիրը մեր բոլորի անվտանգությունն է, նշել է Ոսկանյանը
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են․ Ոսկանյանը՝ Ալիևի սպառնալիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բոլոր օրակարգերը պետք է ծառայեցվեն հասնելու մեկ խնդրի լուծման, և այդ խնդիրը մեր հայրենիքի՝ այսինքն հենց մեր բոլորի, անվտանգությունն է, հայտարարել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են։ Հայաստանում բոլոր օրակարգերը պետք է ծառայեցվեն հասնելու մեկ խնդրի լուծման, և այդ խնդիրը մեր հայրենիքի՝ այսինքն հենց մեր բոլորի, անվտանգությունն է։ Բոլոր ճղճիմ խոսույթները մի կողմ պետք է դրվեն՝ անվտանգություն, անվտանգություն և էլի անվտանգություն», – գրել է Ոսկանյանը Telegram–ի իր ալիքում։

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մի քանի հայտարարություն է արել։ Նա, մասնավորապես, ասել է, որ մինչև հունվարի վերջ կկայանա սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը, նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է։ Ալիևը Հայաստանն անվանել է «ֆաշիստական ​​պետություն»՝ նշելով, որ «այդ ֆաշիզմը կոչնչացվի կամ Հայաստանի ղեկավարության, կամ մեր կողմից»: Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղություն և համագործակցություն է ցանկանում Հարավային Կովկասում, և «Հայաստանը չպետք է խանգարի մեզ, չպետք է աշխարհաքաղաքական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։