Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Բեգլարյան. Ղարաբաղի իշխանությունները բանակցություններ են վարում Երևանի հետ Ղարաբաղի ճանաչման շույրջ

03.06.2022, 12:23
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցություններ են վարում Երևանի հետ Ղարաբաղի ճանաչման մասին, բայց տեղաշարժեր դեռ չկան
Բեգլարյան. Ղարաբաղի իշխանությունները բանակցություններ են վարում Երևանի հետ Ղարաբաղի ճանաչման շույրջ
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցություններ են վարում Երևանի հետ Ղարաբաղի ճանաչման մասին, բայց տեղաշարժեր դեռ չկան, հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Հայաստանի հետ ընթանում են բանակցություններ, իրականացվում են կապեր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով, բայց այս պահին այս հարցի շուրջ տեղաշարժեր դեռ չկան», - ասել է Բեգլարյան:

Նրա խոսքով, կարելի է պնդել, որ փաստորեն Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում է հորիզոնական կապ՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»:-0-