Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի եռակողմ հանդիպման մասին
07.12.2022,
20:12
Նախօրեին Մոսկվայում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերակառուցման հարցը։
«Ցավոք, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ։ Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները։ Այդ պատկերացումների շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգման աշխատանքները»,- ասաց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ երկաթուղին և ճանապարհը պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, ինչը պետք է արձանագրվի փաստաթղթի վրա։
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:-0-