Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2026 թ. հունվարի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԵԱՀԿ խումբն այցելել է Ջերմուկ

25.10.2022, 16:10
ԵԱՀԿ խումբն այցելել է Ջերմուկ, ներկայացվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ԵԱՀԿ խումբն այցելել է Ջերմուկ
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 24-ին Ջերմուկում էր, հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

Նա նշել է, որ նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (որին ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո /նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը/։

Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ (կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով)։-0-