Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Եվրոպական խորհրդարանն այսօր կքննարկի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը

12.04.2021, 12:02
Եվրոպական խորհրդարանն այսօր կկազմակերպի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով քննարկում
Եվրոպական խորհրդարանն այսօր կքննարկի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Եվրոպական խորհրդարանը վաղը կկազմակերպի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով քննարկում։

Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան իր էջում։

Թաթոյանից բացի, զեկուցողների թվում են Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, ով հեղինակն է, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։–0–