Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԳՇ պետ․ թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է

05.03.2024, 11:48
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը
ԳՇ պետ․ թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Իսկ թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է»,- նշեց նա։

Լրագրողների այն դիտարկմանը, որ հայկական բանակում ՌԴ–ի հետ համատեղ կառուցվածքներ կան՝ ԳՇ պետը, մասնավորապես, նշեց․ «Համատեղ կառուցվածքները բանակում կան թղթի վրա»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք»։–0–