Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Գործադիրը հաստատեց կառավարության կառուցվածքը

07.03.2019, 12:25
Օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողով։
Գործադիրը հաստատեց կառավարության կառուցվածքը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Գործադիրը հաստատեց ՀՀ կառավարության կառուցվածքը։

Օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողով։

Կառավարության Facebook–յան պաշտոնական էջում հրապարակված ինֆոգրաֆիկայի համաձայն` Հայաստանում կգործի 12 նախարարություն` Պաշտպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն , Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Շրջական միջավայրի նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Ֆինանսների նախարարություն։

Բացի այդ գործելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։–0–