Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում ՀՀ-ի հանդեպ իր պարտավորությունները, մենք չենք կարող սա չնկատել և ուղղակի ոչինչ չանել Փաշինյան

11.09.2023, 23:47
Մեր պարտավորությունն է ձեռնարկել քայլեր, որոնցով կփորձենք անվտանգության  լրացուցիչ, այդ թվում՝ միջազգային  գործիքներ ձեռք բերել, հայտարարել է Փաշինյանը
ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում ՀՀ-ի հանդեպ իր պարտավորությունները, մենք չենք կարող սա չնկատել և ուղղակի ոչինչ չանել Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Երբեմն մամուլում Հռոմի ստատուտը կապվում է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, բայց դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն: Մենք դա վավերացնում ենք, որովհետև ուզում ենք, որ մասնավորապես 2022-ի սեպտեմբերի դեպքերը, 2021-ի մայիսի դեպքերը միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան: Սա ևս մի գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացմանը այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները: Մենք չենք կարող սա չնկատել և ուղղակի ոչինչ չանել: Մեր պարտավորությունն է ձեռնարկել քայլեր, որոնցով կփորձենք անվտանգության լրացուցիչ, այդ թվում՝ միջազգային գործիքներ ձեռք բերել», - հայտարարել է Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր, որ Հայաստանը ակնկալում էր ավելի ադեկվատ արձագանք և՛ Ռուսաստանից, և՛ ՀԱՊԿ-ից 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։-0-