Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀՀ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր (ՎԻԴԵՈ)

22.03.2022, 15:29
Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ. ՎԻԴԵՈ
ՀՀ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: 

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–