Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է

14.01.2020, 19:35
Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ Այս մասին հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալություննը` հղում անելով Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանին։

Աթանեսյանը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակում է հարցաքննվել Գասպարյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կապվել է ՀՔԾ–ի հետ, սակայն գերատեսչությունից հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Սեպտեմբերի 18–ին Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։-0