Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՀ վարչապետը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում

22.10.2020, 21:37
ՀՀ վարչապետը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում
ՀՀ վարչապետը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան, և դա կարող են լինել ռուս խաղաղապահները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահների մտցնումը։ Կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի մասին Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցի շուրջ Հայաստանի ունեցած պատկերացումների հետ։ Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ ևս փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքների հետ, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահական ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը», – ասել է Փաշինյանը հինգշաբթի Ինտերֆաքսին տված հարցազրույցում։–0–