Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իր դիրքորոշումը

19.03.2019, 18:58
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իր դիրքորոշումը:
ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իր դիրքորոշումը: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ից,երբ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին` առանց կազմակերպության այլ անդամ պետությունների հետ նախնական համաձայնության: Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

«Նոր գլխավոր քարտուղարը չի կարող նշանակվել առանց Հայաստանի հավանության, հակառակ դեպքում դա կնշանակի, որ այդ կառույցը գոյություն չունի», - ասաց Փաշինյանը` նշելով, որ նոր թեկնածուի նշանակման հարցը դեռ քննարկվում է, սակայն վերջնաժամկետը դեռ հայտնի չէ:

Ըստ նրա, խնդիրն այն է, որ Հայաստանը հանդես է գալիս բավականին կառուցողական դիրքերից` նշելով, որ երկրի ժամկետներն այդ պաշտոնում դեռ չի լրացել:

Միաժամանակ նա նշեց, որ կառույցի գործընկերները համաձայն չեն` նշելով, որ այդ դրույթը կարգավորված չէ կառույցի կանոնակարգով և տարաձայնությունների առիթ է տալիս։

«Մենք առաջարկում ենք փոփոխություններ կատարել կանոնակարգում և նախատեսել գլխավոր քարտուղարի վաղաժամ հրաժարականի դեպքերը, քանի որ դրանք կարող են տարբեր լինել: Մեր թեկնածուին հետ կանչելով` մենք պարզապես ապացուցեցինք, որ բոլորը հավասար են օրենքի առջև», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանի շահերը լիովին պաշտպանված էին, իսկ ՀԱՊԿ–ի շրջանակում բոլոր քննարկումներն արդյունավետ էին:

«Շատ դրական եմ գնահատում մթնոլորտը ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ԵՏՄ-ում: Ցավոք, շատ բան տեղի է ունենում փակ դռների հետևում և չի երևում, թե ինչ ոգով են անցնում քննարկումները, իսկ դրանք բավականին խորն են և անգամ բուռն: Դա զգալիորեն բարձրացրեց իմ հարգանքը և վերաբերմունքը նման կառույցների նկատմամբ», - ասաց Փաշինյանը:

Երևանը պահանջում է իր թեկնածուի նշանակումը, քանի որ Խաչատուրովը աշխատել է սահմանված երեք տարիների միայն կեսը (Հայաստանի պաշտոնավարման ժամկետնավարտվում է 2020 թ.-ին): Դրա հետ համաձայն չէ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ձգտելով իր երկրին փոխանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները:-0-