Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայության տնօրենները հանդիպել են․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

30.12.2020, 17:07
ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև
Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայության տնօրենները հանդիպել են․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:

«Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ»,- ասվում է հաղորդգրության մեջ:-0-