Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանն այս իրավիճակում նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժության անցկացումը. Փաշինյան

10.01.2023, 13:35
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի տարածքում ցամաքային զորքերի ռուս զինծառայողները կներգրավվեն «Անխախտելի եղբայրություն-2023» ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններին
Հայաստանն այս իրավիճակում նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժության անցկացումը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժություններն այս տարի չեն կայանա», – ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի տարածքում ցամաքային զորքերի ռուս զինծառայողները կներգրավվեն «Անխախտելի եղբայրություն-2023» ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններին։ --0--