Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանն ու Ադրբեջանը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ–ին

04.12.2020, 19:17
Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը
Հայաստանն ու Ադրբեջանը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ–ին
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ–ին։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին։

Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն:–0–