Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի. Փաշինյանն` Ալիևին (ՎԻԴԵՈ)
06.07.2023,
12:01
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչող անհիմն մեղադրանքներին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչող անհիմն մեղադրանքներին։
Նա նշեց, որ չեն դադարում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։
«Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի։ Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա», – ասաց վարչապետն այսօր կառավարության նիստի ընթացքում։
Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է։
«Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում»,- նշեց Փաշինյանը։
Ադրբեջանի նախագահն ավելի վաղ մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին` նշելով, որ Հայաստանի ԶՈւ–ն գտնվում է Լեռնային Ղարաբաղում և պահանջել էր դուրս բերել այն։–0–