Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը․ Փաշինյանը՝ Թրյուդոյին

01.07.2024, 14:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը․ Փաշինյանը՝ Թրյուդոյին

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ուղերձում ասված է. 

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ 

Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և հանձնառու ենք շարունակել աշխատել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ։ 

Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխում¬ների օրակարգին։ 

Կրկին շնորհավորելով Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու սերտ փոխգործակցությունը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամության և բարեկեցության»։