Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայկ Մարությանը մտադիր է առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում

07.02.2024, 13:23
Մարությանը պատրաստվում է մասնակցել 2026թ․–ի խորհրդարանական ընտրություններին իր քաղաքական ուժով
Հայկ Մարությանը մտադիր է առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարեց այսօր քաղաքապետարանում ճեպազրույցի ժամանակ։

Մասնավորապես Մարությանը պատրաստվում է մասնակցել 2026թ․–ի խորհրդարանական ընտրություններին իր քաղաքական ուժով։

Նա հայտարարեց, որ այս պահին ընթանում է նոր կուսակցության ստեղծման գործընթացը, շուտով դրա մասին կհայտարարվի։

«Մենք կունենանք մեր կուսակցությունը։ 2026 թվականին պարտադիր մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին; Քանի որ ես լինելու եմ կուսակցության ղեկավարը, առաջնորդվելու եմ՝ որպես թեկնածու», – հայտարարեց նա։

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նիստի ժամանակ նշվեց, որ Մարությանի դեպքում բոլոր հիմքերն առկա են լիազորությունները դադարեցնելու համար. նա որևէ նիստի ու քվեարկության չի մասնակցել:–0–