Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը զրկվեց Երևանի ավագու անդամի մանդատից

07.02.2024, 11:31
Նիստի ժամանակ նշվեց, որ Մարությանի դեպքում բոլոր հիմքերն առկա են լիազորությունները դադարեցնելու համար. նա որևէ նիստի ու քվեարկության չի մասնակցել
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը զրկվեց Երևանի ավագու անդամի մանդատից
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նիստի ժամանակ նշվեց, որ Մարությանի դեպքում բոլոր հիմքերն առկա են լիազորությունները դադարեցնելու համար. նա որևէ նիստի ու քվեարկության չի մասնակցել:

Ինչպես նշեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ավագանու նիստերին չներկայանալը քաղաքական բոյկոտի ձև է ու քաղաքական պայքարի ձև է:

Մարությանն իր հերթին ընդգծեց, որ իրեն մանդատից զրկելու գործընթացն իրականացվում է ընդդիմությանը պայքարի հարթակից զրկելու նպատակով։

Ավագանին այսօր արտահերթ նիստում քննարկում է ավագանու հինգ ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու հարցը.

– Հայկ Մարության (Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցություն);
– Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան» խմբակցություն);
– Սոննու Աղեկյան («Մայր Հայաստան» խմբակցություն);
– Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան» խմբակցություն);
– Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան» խմբակցություն)։-0-