Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարվել է մանդատից

09.03.2021, 23:47
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարվել է մանդատից
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարվել է մանդատից

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս մասին նշվում է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թեւոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», – նշվում է հայտարարության մեջ:–0–