Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Ժամը 14։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ

16.11.2021, 14:24
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ
Ժամը 14։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։–0–