Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
23.02.2024,
15:58
Փաշինյանը France 24–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի մասնակցությունը «սառեցված է»
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Զվեզդա» հեռուստաալիքին, գրում է ՏԱՍՍ–ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի մասնակցությունը «սառեցված է»։
«Հայկական կողմն այս կապակցությամբ որևէ պաշտոնական գործողություն չի ձեռնարկել։ Մենք նախատեսում ենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և պարզաբանել այդ հայտարարությունների նշանակությունը», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ այս դեպքում շատ կարևոր է հասկանալ մանրամասները։
«Հուսանք, որ մեր հայ ընկերները կպարզաբանեն ամեն ինչ», – ավելացրել է նա։
Նա նաև ՏԱՍՍ–ին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ–ում Երևանի անդամակցությունը դադարեցնելու մասին։ Դեռ նման կապեր նախատեսված չեն։
«Ոչ։ Այս պահին չկան և չեն եղել նման կապեր։ Բայց աշխատանքային շփումների շրջանակում, իհարկե, մենք նախատեսում ենք մեր հայ գործընկերներից պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը, ինչպես են գործերը։ Այդ պատճառով կշարունակենք երկխոսությունը Երևանի հետ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։–0–