Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կրեմլում պարզաբանել են, թե ինչպես է որոշվելու Ղարաբաղի կարգավիճակը

10.11.2020, 19:17
Կրեմլում պարզաբանել են, թե ինչպես է որոշվելու Ղարաբաղի կարգավիճակը
Կրեմլում պարզաբանել են, թե ինչպես է որոշվելու Ղարաբաղի կարգավիճակը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նախօրեին ընդունված Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության մեջ չի նշվում այդ տարածաշրջանի կարգավիճակը, պետք է ելնել միջազգային ակտերից և ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևերից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, հիմա մենք շարունակու ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից, առաջին հերթին` ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից և այլ փաստաթղթերից», – ասել է Պեսկովը լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև նշել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ հայտարարության 7–րդ կետի կարևորությունը, որտեղ խոսվում է, որ փախստականները պետք է վերադառնան իրենց տներ։

«Կարևոր է, օրինակ, յոթերորդ կետը....ներքին տեղահանված անձինք և փախստականները կվերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ։ Եվ այդ ամենը տեղի կունենա ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո, կիրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Եռակողմ հայտարարության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:

Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»:

Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:

Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-