Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

Լավրով. «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք երբեք չի եղել

18.01.2024, 15:10
Լավրովն անտրամաբանական է անվանել Փաշինյանի հայտարարությունը
Լավրով. «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք երբեք չի եղել
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/ԱՌԿԱ/․ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք երբեք չի եղել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Իսկապես, վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն իրենց հրապարակային մեկնաբանություններում անդրադարձել են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապ հաստատելու թեմային։ Ընդ որում վարչապետ Փաշինյանն ինչ–որ տեղ ասել է, որ Հայաստանը կատեգորիկ կերպով դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահի Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի կողմից», – ասել է Լավրովը։

Նա նշել է, որ եռակողմ հայտարարության մեջ խոսվում է բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, և Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության մարմինները։

«Այն, ինչ ասել է պարոն Փաշինյանը, որ նա ուզում է Հայաստանի տարածքով տարանցման համար այնպիսի պայմաններ, որոնք օգտագործվելու են իրանական տարածքով տարանցման դեպքում, ես այստեղ որևէ տրամաբանություն չտեսա։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում հաստատվել է, որ բոլոր կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում երկրները, որոնց տարածքով անցնում է նմանատիպ ցանկացած ապաշրջափակված երթուղի, ամբողջությամբ պահպանում են ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Իրենց տարածքում, կրկնեմ ևս մեկ անգամ», – հայտարարել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ 2023թ․–ի հունիսին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաղորդակցությունը վերսկսելու համար՝ սկզբում երկաթուղային տրանսպորտի միջոցով։

«Դա համաձայնեցվել է, հետո քննարկվել է նախագահի Պուտինի կողմից Երևանում։ Բայց հետո ամեն ինչ ինչ–որ տեղ անհետացավ։ Մենք լավ հասկանում եք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների նման ատկատները հազվագյուտ բան չեն։ Ես չգիտեմ, թե ինչն է խանգարել ավարտել այս պայմանավորվածությունները (հիմնական Ադրբեջանի և Նախիջևանի միջև երթևեկության բացման սկզբունքների մասին) թղթի վրա։ Բայց գիտենք, որ արևմտյան ընկերների «բարի խորհուրդները» միշտ կան Հարավային Կովկասում, և այդ խորհուրդները երբեմն ընկալվում են գործընթացի այս կամ այն մասնակցի կողմից», – հայտարարել է նա՝ նշելով, որ Արևմուտքի խորհուրդներն ուղղված են իրենց աշխարհաքաղաքական խնդիրների առաջմղմանը։

Լավրովի խոսքով, եռակողմ պայմանավորվածություններում նշվում է, որ երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության վերահսկողության ներքո։ Այնտեղ համաձայնեցվել են նաև սահմանային և մաքսային վերահսկողության ընթացակարգերը։–0–