Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Մարուքյան. ԼՀԿ–ն պատրաստ է մինչև հունիսի 1-ը մասնակցել ընտրությունների ցանկացած Ընտրական օրենսգրքով

17.03.2021, 18:49
Մարուքյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծելու թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունների օրակարգը
Մարուքյան. ԼՀԿ–ն պատրաստ է մինչև հունիսի 1-ը մասնակցել ընտրությունների ցանկացած Ընտրական օրենսգրքով

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/.  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստ է  մինչև հունիսի 1-ը պատրաստ են մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած Ընտրական օրենսգրքով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է  Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հակադարձելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ԼՀԿ-ն իրականում չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

«ԼՀԿ-ն խորհրդարանական երրորդ ուժն է, և մեկ ամիս ու ավելի ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, գնացել է զիջումների նախապես դրած իր բոլոր պայմաններից»,- ասել է Մարուքյանը:

Մարուքյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծելու թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունների օրակարգը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ԼՀԿ-ն պատրաստ է մինչև հունիսի 1-ը մասնակցել ընտրություններին ցանկացած օրենսգրքով և չի խոչընդոտելու ԱԺ-ի ցրմանը:–0–