Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են Իրանում

24.10.2023, 13:19
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են Իրանում
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Lուրեր»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում մասնակցել են «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հայտարարություն:–0–