Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները քննարկել են լարվածության թուլացումը հայ–ադրբեջանական սահմանին

03.06.2021, 12:27
Նախօրեին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցությունները
Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները քննարկել են լարվածության թուլացումը հայ–ադրբեջանական սահմանին
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. Նախօրեին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցությունները, կողմերը քննարկել են լարվածության թուլացումը հայ–ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում։

Այս տեղեկությունները ՏԱՍՍ–ին հաստատել է մի քանի աղբյուր։

«Հունիսի 2–ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են իրավիճակի թուլացման ուղիները Հայաստանի և Ադրբեջանի սահմանների առանձին շրջաններում։ Պայմանավորվել են շարունակել աշխատանքային կապերը», – նշել է աղբյուրը։–0–