Рейтинг@Mail.ru
USD
368.42
EUR
424.9
RUB
5.0964
GEL
138.76
2026 թ. հունիսի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+28

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

15.04.2019, 12:59
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հանդիպման նպատակն է քննարկել ԼՂ հիմնահարցի հեռանկարները։

Փակ խորհրդակցությունները կազմակերպվում են մարտի 29–ին Վիեննայում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքների ֆոնին։

Նախարարներին կմիանան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)։–0–