ՊԲ. արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով շարունակում է գործել հրադադարի ռեժիմը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում է գործել հրադադարի պահպանման ռեժիմը:
Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։
Եռակողմ հայտարարության մասին
Նոյեմբերի 9–ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրել են հայտարարություն, որով Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:
Համաձայնագրով նաև նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը նախատեսում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:
Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:
Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»: Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության (ԱԴԾ) մարմինների օժանդակությամբ:
Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-