Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

ՊՆ. Ադրբեջանը գիշերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

08.09.2022, 11:16
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է
ՊՆ. Ադրբեջանը գիշերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 8-ին, ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–