Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

15.10.2021, 18:33
ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան
ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–