Փաշինյան. Հայաստանը չի կարող փոխել արտաքին քաղաքականության վեկտորը
17.09.2023,
12:03
Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին Երևանի Ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո:
«ՀՀ արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, և ես չեմ կարծում, թե նման ձևակերպումները տեղին են: Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի: Հետևաբար ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և կողմնլշվում է, ելնում է ՀՀ պետական շահերից», - ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը փոխու՞մ է արտաքին քաղաքականության վեկտորը:
Այսօր Երևանում Ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան), «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Միացյալ Հայաստան» (Երվանդ Թարվերդյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան):-0-