Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Փաշինյան. Սոթքում լարվածության էական նվազում է արձանագրվել, բայց դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել (ՎԻԴԵՈ)

11.05.2023, 12:05
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, և հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում
Փաշինյան. Սոթքում լարվածության էական նվազում է արձանագրվել, բայց դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Սոթքի ուղղությամբ իրադրության էական նվազում է արձանագրվել, սակայն դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:

«Այս պահի դրությամբ իրադրութունը լարվածության էական նվազում է արձանագրել: Բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, և հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում:

«Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճնաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Հարցը, որը ծագում է այս համատեքստում, հետևյալն է` եթե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ, 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է գրավոր այս հրապարակային պայմանավորվածությունները ու դժվար է հիշել համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանը այս ընթացքում չի խախտել»,- ասաց նա։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:–0–