Рейтинг@Mail.ru
USD
377.46
EUR
434.27
RUB
4.5869
GEL
138.74
2026 թ. մարտի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Փաշինյանի աշխատակազմում մեկնաբանել են շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր վարչապետն ընտանիքի հետ միասին լքելու է Հայաստանը

30.04.2022, 19:48
Վարչապետ Փաշինյանը շարունակում է և շարունակելու է իրականացնել ժողովրդի քվեով իրեն վստահված վարչապետի պարտականությունները
Փաշինյանի աշխատակազմում մեկնաբանել են շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր վարչապետն ընտանիքի հետ միասին լքելու է Հայաստանը
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում մեկնաբանել են շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր վարչապետն ընտանիքի հետ միասին լքելու է Հայաստանը:

«Երևանի փողոցներում հայրենիքը փրկողների կողմից հանրության մեջ ասեկոսեների մակարդակով շրջանառվում են կեղծ լուրեր, թե իբր վարչապետ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը մոտակա ժամերին պատրաստվում է թռիչքի, վարչապետն ընտանիքի հետ լքելու է Հայաստանը։ Բնականաբար այս անհեթեթությունն անգամ հերքման կարիք չունի», - գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook-յան իր էջում:

Նրա խոսքով, վարչապետ Փաշինյանը շարունակում է և շարունակելու է իրականացնել ժողովրդի քվեով իրեն վստահված վարչապետի պարտականությունները։

«Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռն այս պահին անգամ Հայաստանում չի գտնվում, տեխնիկական սպասարկման նպատակով գտնվում է արտերկրում», - նշել է Չախոյանը։-0-