Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու՞ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
20.06.2023,
12:27
Նա հայտարարել է, որ Շուշիի անկումը շրջադարձային դեր է խաղացել. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Շուշիի անկումը շրջադարձային դեր խաղաց, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` բացատրելով, թե ինչու է ստորագրել 2020թ.–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը։
«Ինչու՞ ստորագրեցի նոյեմբերի 9-ի հայտարարությունը. այստեղ շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը. էականն այստեղ ոչ թե Շուշիի անկման խորհրդանշական, այլ ռազմավարական արժեքն է։ Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա և որ ամենակարևորն է, մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ», – ասաց Փաշինյանը 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նա նաև հայտարարեց, որ դա պատերազմի դադարեցնելու առաջին փորձը չէր։ Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցած հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրը շնորհավորելու առիթով զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ասաց, որ ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարեցման հասնելու համար։
«Ասացի, որ համաձայն եմ, մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը: Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն փոխզիջումները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար: Նույն օրը երեկոյան տեղի ունեցած իմ երկրորդ հեռախոսազորւյցը ՌԴ նախագահի հետ եւ նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն համաձայն չէ հրադադար հաստատել: Այսուհանդերձ, Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիեւի հետ: Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի, ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ եւ իրենք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով։ Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին և Ասկերովին, հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Ընդ որում այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման ու պարտավորություն չպետք է լիներ: Ասացի՝ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների եւ հետո նույնիսկ եթե ես համաձայնեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխքի չկա, որ նահանջի դեպքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը», – ասաց Փաշինյանը։–0–