Рейтинг@Mail.ru
USD
368.78
EUR
431.73
RUB
5.0201
GEL
137.6
2026 թ. մայիսի 15, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնել է իր հրաժարականի մասին

23.11.2020, 23:57
Բալայանը նշանակվել է այդ պաշտոնին 2018թ.–ի մայիսի 29–ին
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնել է իր հրաժարականի մասին
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել։ Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով tert.am–ին։

«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականցնելու համար՝ արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,- ասել է Բալայանը։

Բալայանը նշանակվել է այդ պաշտոնին 2018թ.–ի մայիսի 29–ին։

Նոյեմբերի 20–ին ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ում փոխարեն պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։–0