Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ է կատարել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առաջ

07.10.2020, 19:30
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ է կատարել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առաջ
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ է կատարել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առաջ
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում կկատարի իր բոլոր պարտավորությունները։ Հայաստանն այս առումով հարցեր չունի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է Ռոսիա–1 հեռուստաալիքով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հաստատել է, որ վստահ է, որ Ռուսաստանը կաջակցի, եթե առաջանա ուղիղ սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։

«Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ–ի անդամ է, մենք Հայաստանի առաջ ունենք որոշակի պարտավորություններ այդ պայմանագրի շրջանակում։ Ցավոք, ռազմական գործողությունները մինչև հիմա շարունակվում են, դրանք Հայաստանի տարածքում չեն ընթանում։ Ինչ վերաբերում է այդ պայմանագրի շրջանակում Ռուսաստանի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ կատարել ենք, կատարում ենք և կատարելու ենք մեր պարտավորությունները», – ասել է ՌԴ նախագահը, որի խոսքերը մեջբերում է Ինտերֆաքսը։

Պուտինն ավելացրել է. «Ինչպես գիտեք, ես մշտական, կենդանի աշխատանքային կապի մեջ եմ ՀՀ վարչապետի հետ, և Հայաստանը չունի որևէ հարց` կապված Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ»։

«Հույս ունենք, որ ամենամոտ ապագայում այդ հակամարտությունը կդադարի, սակայն, եթե այն չսպառվի վերջնականապես, դրան դեռ շատ կա, ապա մենք ամեն դեպքում կոչ ենք անում, ուզում եմ ևս մեկ անգամ ասել` կոչ ենք անում դադարեցնել կրակը», – ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է դա անել «որքան հնարավոր է շուտ»։

«Սա ողբերգություն է, մենք շատ ենք անհանգստանում, քանի որ և Ադրբեջանը, և Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը, տարածք է, որտեղ բնակվում են մեզ մտերիմ մարդիկ», – ասել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում բնակվում է մոտ 2 մլն ադրբեջանցի և ավելի քան 2 մլն հայ։

«Ռուսաստանի հսկայական թվով քաղաքացիներ սերտ, բարեկամական կապեր ունեն երկու հանրապետությունների հետ։ Իհարկե, սա մեծ ողբերգություն է, մարդիկ են զոհվում, կան մեծ կորուստներ երկու կողմից», – ասել է Պուտինը։–0–