Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում

14.10.2024, 15:21
Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանել է․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»
ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում։

«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասել է նա:

Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանել է․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»:

Նշենք, որ Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաև վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները, վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշել է՝ չի մեկնաբանում տեղեկությունը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 1–ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՔՊ–ում ստորագրահավաք են սկսել՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջով։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լրագրողներին մեկնաբանելով Մինասյանի հրաժարականի պահանջը, նշել էր, որ վերջինս շատ վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել՝ ասելով, որ պատգամավորներից մեկը զբաղվում է խժդժություններով։

Մինասյանր խոսել էր խարդավանքների մասին, ինչի հետևանքով իր տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։