Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Ռուսաստանի դատարանը բավարարել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը. դատախազություն

25.11.2019, 11:09
ՌԴ դատարանը բավարարել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին`«Ալրաղացի Լյովիկին» 40 օրով կալանավորելու միջնորդությունը. Քննարկվելու նրան հանձնելու հարցը
Ռուսաստանի դատարանը բավարարել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ դատարանը բավարարել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը», – նշվում է Աբրահամյանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին ՀՀ ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն` նշելով, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի (Ավազակությունը) և 223-րդ հոդվածի 2-րդ մասի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:–0–