Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ղարաբաղի հակամարտության կարգավորումը

11.11.2020, 11:45
ՌԴ պաշտպանության նախարա Սերգեյ Շոյգուն հեռախոսով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ղարաբաղի հակամարտության կարգավորումը
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ պաշտպանության նախարա Սերգեյ Շոյգուն հեռախոսով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի կայունացման շուրջ», – նշել են Ռուսաստան պաշտպանության նախարարությունից։

Եռակողմ հայտարարության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:

Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»: Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:
Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-