Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Ռուսաստանը դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից

17.04.2024, 15:18
Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից սկսվել է
Ռուսաստանը դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից սկսվել է, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, դա իսկապես այդպես է», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների խնդրանքին՝ հաստատել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին։

1980 զինծառայողից բաղկացած ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում՝ համաձայն հայ-ռուս-ադրբեջանական 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Խաղաղապահները ծառայել են Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքում, որը կապում էր Արցախը Հայաստանի հետ։ Եռակողմ փաստաթղթի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում պետք է գտնվեր մինչև 2025 թվականը։