Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Շիրակի մարզպետի տեղակալը հրաժարական է տվել

23.01.2019, 10:53
Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը հրաժարական է տվել։
Շիրակի մարզպետի տեղակալը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը հրաժարական է տվել։

Այս մասին նա գրել է իր Facebook–յան էջում։

«Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ շիրակցիներ, այսօր դիմում եմ գրել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հետ։ Մի ընտանիք, որն աչքի է ընկնում իր պատրաստվածությամբ, պրոֆեսիոնալիզմով, մարդկային որակներով և մարզի նկատմամբ անսահման նվիրումով», – գրել է Մելիքջանյանը` շնորհակալություն հայտնելով քաղաքական թիմին՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և ՀՀ վարչապետ` մեծարգո պարոն Փաշինյանին, ժամանակին իրեն նմանօրինակ կարևոր և պատասխանատու պաշտոն վստահելու համար։

«Հպարտ եմ, որ ՔՊ թիմի անդամ եմ։ ՔՊ թիմն այն եզակի քաղաքական թիմն է, որն իրապես ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա է հիմնված։ Անկախ պաշտոնից կամ իմ աշխատանքի ձևաչափից աշխատել եմ և աշխատելու եմ հանուն իմ հարազատ քաղաքի և մարզի հիմնախնդիրների լուծման», – նշել է Մելիքջանյանը։–0–