Վանեցյանը հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու մասին, հիմնադրելու է կուսակցություն
06.02.2020,
11:37
Շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին. Վանեցյան
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատրաստվում է մուտք գործել քաղաքական դաշտ` հիմնելով նոր քաղաքական ուժ։
«Այսօր ես հայտարարելու եմ իմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին և փորձելու եմ ներկայանալ արդեն քաղաքական դաշտում: Քաղաքական գործունեությամբ զբաղվելը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում, գրանցում, որը ես առաջիկայում պատրաստվում եմ իրականացնել: Առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ, այդ ուղությամբ արդեն իսկ իրականացվում են քաղաքական կոնսուլտացիաներ և շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին», – նշել է Վանեցյանը։
Նա ավելացրել է, որ շուրջ մեկ–մեկուկես ամիս առաջ գրանցել է «Հայրենիք զարգացման հիմնադրամը»։
Նրա խոսքով, հիմնական նպատակն այն է, որ նա շատ կարևորում է քաղհասարակության դերը երկրում:
«Ինչ–ինչ պատճառներով նախկին իշխանությունների ժամանակ պետությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը, այդ իսկ պատճառով այդ դաշտը գրավել են ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են դրսից և այդ քաղհասարակությունը, քաղհասարակության ներկայացուցիչները հիմնականում հանդիսանում են այդ ՀԿ-ների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այսօր հեղափոխությունից հետո ՀԿ-ը դաշտը գրեթե մնաց դատարկ, որովհետև ՀԿ-ը դաշտի շատ ներկայացուցիչներ ներգրավեցին այսօրվա իշխանությունների մեջ», – նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Նա նաև ընդգծել է, որ չի վախենա և կասի, որ Հայաստանում ՀԿ-ը դաշտը որոշակի մենաշնորհներ ունի և այդ ամենի դեմ ոչ մի բան չունենալով` նա որոշեց ստեղծել «Հայրենիք զարգացման հիմնադրամ»-ը և աջակցի քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող հայրենակիցներին։
«Ամենամեծ և ամենակարևոր տարբերությունը, որ ես տեսնում եմ, և որի համար ես որոշել եմ գրանցել «Հայրենիք զարգացման հիմնադրամ»-ը դա նա է, որ մեր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները և անհատները, ԶԼՄ-ները նաև, որոնց աջակցություն ցույց կտանք, ոչ թե առաջ կբերեն օտարերկրյա օրակարգ Հայաստանում, այլ կառաջնորդվեն մեր ազգային օրակարգով, այսինքն ինչքան էլ այն ՀԿ-ները որոնք, որ գործում են այսօր Հայաստանում և ֆինանսավորվում են դրսից. ասեն և պատմեն, որ իրենց գործունեությունը ուղղված է բացառապես Հայաստանի շահերին, դա այդպես չէ, ամեն դեպքում ֆինանսավորողը դրսից է. և ինչ–որ մի պահի նրանք սպասարկելու են օտարի շահերը և առաջ են բերելու այլ պետությունների օրակարգեր, իսկ ես շատ կարևորում եմ մեր ազգային օրակարգը, և այդ ուղությամբ մենք փորձելու ենք տանել ակտիվ աշխատանքներ, որպեսզի ձևվորենք մեր ազգային օրակարգը քաղհասարակության միջոցով», – նշել է Վանեցյանը:–0–