Վարչապետը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի ապրիլի 22 թիվ 481- Ա որոշման համաձայն՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:
Ինչպես հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից, Ստեփան Ծատուրյանը 2020թ.–ի հունվարից-ապրիլ աշխատել է որպես «Դիպ Անալիտիկա» ՍՊԸ–ի տնօրեն, 2017-2019թթ.–ին` «ՆորդԲայթս» ՍՊԸ, հիմնադիր, տնօրեն, 2017- 2019թթ.–ին`ԱպոլլոԲայթս» ՍՊԸ–ում` տնօրեն, 2012-2017թթ.–ին` «Նեյշնլ Ինսթրումենթս»–ում, Խելացի ցանցերի և մշտադիտարկման համակարգերի գծով բիզնեսի զարգացման տարածաշրջանային ղեկավար (Ռուսաստանը և ԱՊՀ, Արաբական երկրները և Աֆրիկա)։
Ծատուրյանը 2008-2012թթ.–ին աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս»–ում`որպես Համակարգերի ավագ ճարտարագետ, Ներդրվող համակարգերի թիմի ղեկավար, 2008-2008թթ.–ին`«Սաութ Թեք Քոնսալթինգ»–ում` տեխնիկական լուծումների ճարտարագետ, 2006-2008թթ.–ին` ԱՄՆՄԶԳ Հայաստանի, Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ավագ ծրագրավորող և տվյալների հավաքագրման համակարգող, 2005-2006թթ.–ին` «ՍԱԴԱ Սիսթեմս Հայաստան», ծրագրային ճարտարագետ, 2004-2005թթ.–ին`«Փրոջեքթ Հարմոնի» Հայաստան, ցանցային ադմինիստրատոր, 2002-2004թթ.–ին` ՀՊՃՀ համակարգչային կենտրոն, կրտսեր ցանցային մասնագետ։
Ծատուրյանը 2015-2018թթ.–ին սովորել է ՀԱՊՀ, Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում, ունի տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան՝ «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ։
2001-2007թթ.–ին սովորել է ՀՊՃՀ–ի Կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ «Միկրոէլեկտրոնիկա և կիսահորդչային սարքեր» և «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտություններով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:–0–