Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին. Թևանյան
10.08.2023,
12:52
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն այս տարվա սեպտեմբերի 17-ին
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./ԱՌԿԱ/. Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը, որպեսզի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, նա կգլխավորի «Մայր Հայաստան» դաշինքը:
«Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։
Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։ Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։ Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը», - գրել է Թևանյանը Facebook-յան իր էջում:
Ավելի վաղ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտնել էր, որ «Մայր Հայաստան» դաշինքը մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն այս տարվա սեպտեմբերի 17-ին։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրված գործող ավագանու լիազորությունները լրանում են այս տարվա հոկտեմբերի 10-ին։
Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է այս տարվա մարտի 17-ին նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։ Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։–0–