Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Ոստիկանություն. այսօր Երևանում բերման է ենթարկել ակցիաների 84 մասնակից

22.09.2023, 13:28
Առավոտից Երևանում լարված իրավիճակ է։ Ընդդիմության կողմնակիցները լոկալ ակցիաներ են իրականացնում` փակելով փողոցներ և խաչմերուկներ
Ոստիկանություն. այսօր Երևանում բերման է ենթարկել ակցիաների 84 մասնակից
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր Երևանում իրականացված ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 84 մասնակից, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Այսօր ոստիկանություն է բերվել ակցիայի 84 մասնակից ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, խմբ.)», – նշել է Ջանոյանը։

Առավոտից Երևանում լարված իրավիճակ է։ Ընդդիմության կողմնակիցները լոկալ ակցիաներ են իրականացնում` փակելով փողոցներ և խաչմերուկներ։

Առավոտյան բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։–0–