Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

19.06.2019, 10:46
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսի 20–ին ԱՄՆ–ի մայրաքաղաքում, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը։
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսի 20–ին ԱՄՆ–ի մայրաքաղաքում, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը։–0–