Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ ԱԳՆ–ն ցավ է արտահայտել հայ–թուրքական սահմանին կատարված դեպքի կապակցությամբ

02.08.2013, 17:31
Օգոստոսի 1-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել թուրք հովվի մահվան կապակցությամբ, ասվում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ–ն ցավ է արտահայտել հայ–թուրքական սահմանին կատարված դեպքի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Օգոստոսի 1-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել թուրք հովվի մահվան կապակցությամբ, ասվում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները` հղում անելով Կարսի մարզպետ Էյուփ Տեպեին, 35–ամյա հովիվ Մուստաֆա Ուլկերը չորեքշաբթի հատել է Հայաստանի սահմանը, գնալով հոտի հետևից, վիրավորվել է և ավելի ուշ մահացել։ Գրեչինի խոսքով, մարմինը հանձնելու հետ կապված հարցերով սահմանային վարչությունը չի զբաղվում։ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային կառույցի աղբյուրը, ով չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, հայտնել է, որ թուրք հովիվը սահմանապահների կողմից հրազենային վիրավորում է ստացել հրաձգության ընթացքում։

«Օգոստոսի 1-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել դեպքի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ)  հետ Հայաստանի պետական սահմանի պահպանության համակարգն ամբողջովին պահպանվել է ԽՍՀՄ ժամանակներից։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանայինների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի ներկայությունը համարում է հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչ։ Այստեղ ռուսական սահմանայինների ներկա լինելու հիմքը հանրապետության տարածքում սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է, որը ստորագրվել է Երևանում` 1992 թվականի սեպտեմբերի 30–ին։ -0-